Խոցասուսերակիր Էմմա Պողոսովա. Քառյակում հայտնվելու շանս ունեի, սակայն գերհոգնած էի![]() 12 ապրիլի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, ով սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում առաջին անգամ տեղ է զբաղեցրել ութ ուժեղագույնի մեջ, ասել է, որ քառյակում հայտնվելու շանս ուներ, սակայն արդեն գերհոգնած էր: Ապրիլի 5-ին Էմմա Պողոսովան Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում: «Մրցակիցներս աստիճանաբար ավելի ուժեղ էին դառնում: Ամենադժվար մենամարտն ամերիկացի սուսերամարտիկի հետ էր: Գիտակցում էի այդ փաստը: Սկզբում պարտվում էի, բայց հետո հավաքվեցի և մեկ միավորի առավելությամբ հաղթեցի (15:14): Մյուս մարզիկները ևս ուժեղ և բարձրակարգ էին: Այս արդյունքն ինձ մեծ վստահություն տվեց: Լավագույն քառյակում տեղ գտնելու շանսեր ունեի, սակայն գերհոգնած էի: Ակնհայտ է, որ աշխատելու տեղ կա»,-նշել է սուսերամարտիկը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Պողոսովայի խոսքով, այս արդյունքն իր և թիմի համար շատ կարևոր էր: Նրանք հետզհետե ավելի շատ մրցաշարերի կմասնակցեն. «Միջազգային մակարդակում աստիճանաբար երևում ենք: Մեզ նաև հրավերներ են ուղարկում տարբեր երկրներում մրցումների մասնակցելու համար: Ինը օրից կմեկնեմ Մինսկ, որտեղ կմասնակցեմ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Ակնկալում եմ, որ այնտեղ նույնպես լավագույն 16-ի կամ 8-ի մեջ կլինեմ, չնայած մրցակիցներս ինձնից մեծ են: Դրանից հետո Վրաստանում և Գերմանիայում կմասնակցեմ մեծահասակների մրցաշարերի, օգոստոսին՝ ուսանողական խաղերին: Իսկ ինձ համար նպատակ ունեմ լինել ոչ միայն ուժեղագույնների թվում, այլև` ուժեղագույնը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |