«Բորուսիայի» ավտոբուսի պայթյունից նաև ոստիկան է տուժել![]() 12 ապրիլի 2017 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը մոտոցիկլով ուղեկցող ոստիկանը նույնպես վնասվածք է ստացել Դորտմունդում ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններից: Ոստիկանի մոտ ախտորոշվել է ակուստիկ վնասվածք, որի պատճառով նա որոշ ժամանակ չի կարողանա կատարել իր պարտականությունները: «Բորուսիայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան կոտրվածք է ստացել: «Բարտրայի ախտորոշումը ձեռքի կոտրվածք է, օտար տարրեր աջ դաստակում: Նա վիրահատվել է: Առողջացիր, Մարկ»,-ասվում է ակումբի գրառման մեջ Twitter-ում, գրում է Lenta.ru-ն: Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |