Քիմ Քարդաշյանը` «Խոստումի» պրեմիերային. Դիտեք և իմացեք հայ ժողովրդի պատմությունը (վիդեո)

Քիմ Քարդաշյանը` «Խոստումի» պրեմիերային. Դիտեք և իմացեք հայ ժողովրդի պատմությունը

PanARMENIAN.Net - Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ներկա են եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում: Եռյակը միասին է հայտնվել TCL կինոթատրոնի կարմիր ուղեգորգին ֆիլմի աստղ Քրիստիան Բեյլի հետ միասին:

«Ես հպարտանում եմ այս ֆիլմով: Բոլորդ եկեք և իմացեք վերջապես հայ ժողովրդի իրական պատմությունը»,-գրել է Քիմը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Սերժ Թանկյանը տիկնոջ հետ:

Ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաև հայտնի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: Նա իր տեսաուղերձն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում:

«Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը:

Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---