Ջորջ Քլունին ներկա է եղել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը

Ջորջ Քլունին ներկա է եղել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ֆիլմի սաունդթրեքի մենակատար, հարդ ռոք երաժիշտ Քրիս Քորնելը: Նա տեղադրել է Քլունիի հետ իր համատեղ լուսանկարը ֆիլմի ցուցադրությունից:

Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

2016-ի ապրիլին Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ասել էր.« «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է»:

Ավելի վաղ Լեոնարդո ԴիԿապրիոն «Խոստումը» ֆիլմի մասին ասել էր. «Աննախադեպ արդյունքի են հասել»: «Ողջունում եմ ամբողջ թիմին՝ իմ լավ ընկեր ու լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի հետ մեկտեղ, որի տաղանդն ու անմնացորդ նվիրումը գործին կյանքի են կոչել այս կարևոր նախագիծը»,- գրել է ԴիԿապրիոն:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։

Ֆիլմին աջակցություն են հայտնել նաև Սիլվեստր Ստալոնեն, Էլթոն Ջոնն ու Բարբարա Սթրեյզանդը:

«Ապրիլի 21-ին կցուցադրվի այս արտառոց ֆիլմը: Այն մի թեմայի շուրջ է, որն ինձ հետաքրքրել է տասնամյակներ շարունակ: Շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ինչ-որ մեկը քաջություն ունենա այն նկարահանելու և մեծ էկրանին ներկայացնելու համար», ասել է Ստալոնեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---