ՊՆ-ին վառելիք մատակարարելու մրցույթի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով քրգործ է հարուցվել

ՊՆ-ին վառելիք մատակարարելու մրցույթի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՊՆ-ին վառելիք մատակարարելու համար մրցույթի ընթացքում ընկերության կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով:

2016-ին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել:

Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք:

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար ածուխ ապրանքատեսակի ձեռքբերման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը ՀՀ կառավարության թիվ 168-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախաձեռնող մարմնին՝ ՀՀ ՊՆ-ին է ներկայացրել նախկինում նմանատիպ գործունեություն ծավալելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր:

Նկատի ունենալով, որ ուսումնասիորւթյամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու վերաբերյալ տեղեկություններ, 2017 թվականի ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը։ 2017-ի մարտին մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016թ. մայիս- օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---