Հակառակորդի կրակահերթից Այգեհովիտում ոչնչացված խաղողի այգիներից վնասը՝ 10.270.000 դրամ

Հակառակորդի կրակահերթից  Այգեհովիտում ոչնչացված խաղողի այգիներից վնասը՝ 10.270.000 դրամ

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ հակառակորդի կողմից Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով գյուղացիների խաղողի այգիները ոչնչացնելու դեպքի առթիվ:

Մարտի 22-ին Հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Այգեհովիտ համայնքի ուղղությամբ:

Արձակված կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել «Ուռի հողեր» կոչվող հանդամասում, և այրվել ու ոչնչացվել են նույն համայնքի մոտ 4 տասնյակ բնակչի խաղողի այգիները՝ մոտ 20.72 հա։ Գյուղացիներին պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 10.270.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում: Կատարվում է նախաքննություն։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---