ՄԻԵԴ. ՌԴ-ն €3 մլն պետք է վճարի Բեսլանի զոհերի հարազատներին և տուժածներին

ՄԻԵԴ.  ՌԴ-ն €3 մլն  պետք է վճարի Բեսլանի զոհերի հարազատներին և տուժածներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրել է Ռուսաստանին 3 միլիոն եվրո վճարել 2004 թվականին Բեսլանի դպրոցում ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին, ևս 88 հազար եվրո՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար։

Դատարանը միանգամից «Բեսլանի մայրերի» ավելի քան 400 բողոք է քննել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, ռուսաստանյան իշխանությունները չեն կատարել մարդկանց կյանքին սպառնացող վտանգը կանխելու իրենց պարտականությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն պատանդների կյանքին սպառնալիքը։

Կրեմլը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն անընդունելի է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

2004 թվականի սեպտեմբերի 1-ին զինված անձինք Բեսլանի դպրոցներից մեկում պատանդ վերցրեցին 1128 մարդու։ Պատանդներին զինյալներից ազատելու գործողության ժամանակ 334 մարդ զոհվեց, այդ թվում՝ 186 երեխա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---