ԱՄՆ-ն իր արսենալի ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանի վրա

ԱՄՆ-ն իր արսենալի ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը:

«Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին և նախկինում մարտական պայմաններում չի կիրառվել:

ԱՄՆ-ն ռմբակոծել է ԻՊ գրոհայինների կողմից օգտագործվող թունելների համալիրը Նանգանհար գավառի Աչինի շրջանում՝ Պակիստանի սահմանից ոչ հեռու:

Ինչպես ասել է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Նիկոլսոնը, ջիհադական խմբավորումները կորուստներ են կրում և իրենց դիրքերը պաշտպանելու համար օգտագործում են ինքնաշեն պայթուցիկ սարքեր, բունկերներ և թունելներ:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---