Զուրաբյան․ «ՍԱՍ Գրուպի» ժողովի ձայնագրությունը որպես ապացույց կներկայացվի ՍԴ

Զուրաբյան․ «ՍԱՍ Գրուպի» ժողովի ձայնագրությունը որպես ապացույց կներկայացվի ՍԴ

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը որպես ապացույց ներկայացնելու է նաև ապրիլի 13-ին հրապարակված՝ «ՍԱՍ Գրուպի» ժողովին արված ձայնագրությունը։

Լիազորություններն ավարտող խորհրդարանի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ սա նոր ապացույց է, որը նույնպես ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք կարող է լինել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հրապարակված ձայնագրությունը ցույց է տալիս այն մեխանիզմները, թե ինչպես են ահաբեկել ժողովրդին, ինչպես են մարդկանց ճնշել, ստիպել ձայներ հավաքել։ Դա իհարկե նոր հանգամանք չի, մենք մեր հայցում բոլոր այդ մեխանիզմները նկարագրել ենք, ուղղակի սա նոր ապացույց է, և մենք բնականաբար այդ ապացույցը կներկայացնենք Սահմանադրական դատարանին», - ասել է Զուրաբյանը։

Մամուլը խիստ քննադատության է ենթարկում Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին: Պատճառը «ՍԱՍ Գրուպում» տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրության հրապարակումն է։ Այնտեղ լսվում է, որ ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում է աշխատել «ՍԱՍ Գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանի համար, իսկ ով ձայն չի բերի՝ նրա հետ հարաբերությունները առաջվանը չեն լինի, և նա կկորցնի աշխատանքը։

Զուրաբյանը տեղեկացրել է, որ դիմումը դատարան կներկայացնեն ապրիլի 14-ին, մինչև ժամը 18-ը։

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել է, որ Դատախազությունում ուսումնասիրում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ընթացքում արված ձայնագրությունը

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---