Դատախազությունում ուսումնասիրում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ընթացքում արված ձայնագրությունը

Դատախազությունում ուսումնասիրում են «ՍԱՍ գրուպի» ժողովի ընթացքում արված ձայնագրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ Դատախազությունն ուսումնասիրում է«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը:

Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու, «ՍԱՍ գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգարեց տեղեկատուներում նշված ընկերության գլխամասային գրասենյակի հեռախոսահամարով: Հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ ձայնագրության մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Մեր պնդմանը, թե ամեն դեպքում ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ պատասխանատու և իրազեկ ինչ-որ մեկից, աշխատակիցը պատասխանեց, որ զանգահարել ենք կադրերի բաժին և իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տալ:

Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ստանալով 12027 քվե: Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել էր ՀՀԿ մեկ այլ թեկնածու՝ Արման Սահակյանը։ Նրա օգտնին քվեարկել է 18532 ընտրող։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---