«Եվրատեսիլի» Գերմանիայի մասնակիցը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

«Եվրատեսիլի» Գերմանիայի մասնակիցը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթի Գերմանիայի պատվիրակ Լևինան, մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի ուղեկցությամբ, ապրիլի 14-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին, այցելել է Ծիծեռնակաբերդ:

Գերմանիայի պատվիրակը հուշահամալիրի հավերժական կրակի մոտ ծաղիկներ է դրել ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Ես լսել էի Հայոց ցեղասպանության մասին մինչև Հայաստան այցելելը, քանի որ Գերմանիան վերջերս ճանաչեց այն: Շատ հուզիչ է գտնվել այստեղ»,- նշել է նա:

Լևինան Հայաստան է ժամանել ապրիլի 13-ին և արդեն հասցրել է այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանոթացել է վերջերս բացված «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, նվագել քանոն, լսել նվագարաններով ազգային-ժողովրդական կատարումներ: Գերմանիայի պատվիրակը հանդիպել է նաև եվրատեսիլյան երկրպագուներին ու հարցազրույցներ տվել հայաստանյան լրատվամիջոցներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---