Անկարայում բացվել է ՍՏՀԿ ղեկավարների գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Անկարայում բացվել է ՍՏՀԿ ղեկավարների 17-րդ գագաթնաժողովը: Նիստը բացել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Նիստը նախագահում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Հայաստանը ՍՏՀԿ նիստին ներկայացնում է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Ադրբեջանը` փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը, Վրաստանը` ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին:



Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն գտնվում է Թուրքիայում` որպես ՍՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ: Միջոցառմանը Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Սերբիայի, Վրաստանի, Ալբանիայի եւ Մոլդավիայի ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում են 14 դիտորդներ: Միջոցառման արդյունքների հիման վրա ստորագրվելու է Անկարայի հռչակագիրը եւ ՍՏՀԿ նախագահությունը Թուրքիայից փոխանցվելու է Ուկրաինային:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---