200 բրիտանացի խորհրդարանական կողմ են Հայոց ցեղասպանության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում կայացել է հայ եւ ասորի կազմակերպությունների հանդիպումը, որը նախաձեռնվել է Թուրքիայի վարչապետի այցելության նախօրեին եւ ի նշանավորում Եվրոպայի հարցերով նախկին նախարար Քիթ Վազի դիրքորոշման փոփոխության Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, երկու օր առաջ Քիթ Վազը, ով 2000 թվականին հավատարիմ էր Ցեղասպանության հերքման թուրքամետ քաղաքականությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման փասատթուղթ է ստորագրել (Early Day Motion): Այսպիսով, փաստաթուղթը ստորագրածների թիվը կազմում է 185 մարդ: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես է գալիս 200 խորհրդարանական, այդ թվում նրանք, ով հանդես է եկել նման հայտարարություններով անցյալ տարիներին:



Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելությունը գրեթե մինչեւ վերջին չոպեն գաղտնի էր: Բոլոր պաշտոնատար անձինք հրաժարվում էին որեւէ տեղեկատվություն տալ այցելության վերաբերյալ: Զարմացնում է այն փաստը, որ Թուրքիան բացարձակապես վստահ է, որ Իրաքի Քրդսատանում կարող է անել, ինչ ցանկանում է, գտնելով, որ արդեն լուծել է հայերի եւ ասորիների ցեղասպանությունների հարցը:



Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ասորա-քրդական հետագա համագործակցության հարցը: Ասորական համայնքը հաստատել է իր մասնակցությունը նոյեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը Քարդիֆում (Ուելս):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---