Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի խորհրդանշական հավաքականում

Մխիթարյանը՝ Եվրոպայի  լիգայի 1/4-րդ եզրափակչի խորհրդանշական հավաքականում

PanARMENIAN.Net - Վիճակագրական տվյալներ հաշվարկող WhoScored.com կայքը Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականն է կազմել:

«Մանչեսթեր Յունայթեդի»և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է այդ հավաքականում:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը բացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» հանդիպման հաշիվը, սակայն անգլիացիները գոլ են բաց թողել, և խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով (1:1):

Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում ապրիլի 20-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---