Ապրիլի 17-ը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց

Ապրիլի 17-ը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նախորդ օրը՝ ապրիլի 16-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը:

Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը Մեռելոց են: ՀԱԵ հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

Այսօր պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին, Պատարագից առաջ ննջեցյալի անունը և ազգանունը թղթի վրա գրել և փոխանցել պատարագիչ քահանային, որպեսզի հոգեհանգստյան կարգի ժամանակ հիշատակի ննջեցյալի անունը, ապա գնալ գերեզմանատուն` ննջեցյալին այցելելու:

Կառավարության ապրիլի 6-ի որոշմամբ ապրիլի 17-ը ոչ աշխատանքային օր է: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Այս օրվա փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 6-ը՝ շաբաթ օրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---