Փենս. Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է![]() 17 ապրիլի 2017 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: Ապառազմականացված գոտին 4-կիլոմետրանոց տարածք է, որը կիսում է Կորեական թերակղզին, գոտու մեջտեղով է անցնում ռազմական սահմանազատող գիծը: Փոխնախագահը նաև ասել է, որ Հյուսիսային Կորեան չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ն վճռական է դաշնակիցներին աջակցելու գործում: Փենսի այցը Հարավային Կորեա 3 օր կտևի և անցնում է ՀԿԺՀ հետ այդ երկրի լարվածության ֆոնին: Քննարկվում է ճնշման սաստկացումը Փհենյանի հանդեպ և նորագույն հակահրթիռային THAAD համակարգերի տեղակայման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ռյոնհափ գործակալության վրա հղումով: Իրավիճակը Կորեական թերակղզում սրվել է Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումների պատճառով: ԱՄՆ-ն հարվածային խումբ է գործուղել տարածաշրջան «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, իսկ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կլուծի Հյուսիսային Կորեայի հարցը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |