«Մանչեսթեր Յունայթեդը» տարեկան £20 մլն կառաջարկի Իբրահիմովիչին թիմում մնալու համար![]() 17 ապրիլի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը փորձում է թիմում պահել հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը, իսկ նոր պայմանագիրը դեռ ստորագրված չէ: Իբրահիմովիչը չի շտապում երկարացնել պայմանագիրը՝ նշելով, որ թիմը պետք է համապատասխանի իր հավակնություններին, հայտնում է Championat.com-ը: Mirror-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է Իբրահիմովիչին տարեկան £20 մլն առաջարկել: Ըստ գործող պայմանագրի, ՄՅՈւ լավագույն ռմբարկուն £12 մլն է ստանում: Զլատան Իբրահիմովիչին, որը 17 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ 28 խաղում, կցանկանային իրենց կազմում տեսնել չինական և ամերիկյան ակումբները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |