Եվրոպայի Հայկական Դաշնությունը դատապարտում է Բրյուսելում թուրքական ֆաշիստների կողմից կազմակերպված ավերումները

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Դաշնությունը (EAFJD) դատապարտում է Բրյուսելում թուրքական ֆաշինստների կողմից կազմակերպված ավերումները: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտարարել են EAFJD-ում, «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական կազմակերպության կողմից օրերս կազմակերպված ցույցը հանգեցրել է քաոսի եւ զանգվածային բռնությունների: Ցույցը պատասխան էր ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման մտադրությանն ու Վաշինգթոնի դիրքորոշմանը, որը դեմ է հանդես գալիս Հյուսիսային Իրաք թուրքական ԶՈՒ ներխուժմանը: «Եվրոպայի Հայկական Դաշնությունը դատապարտում է Եվրոպա ռասիստական եւ քրեական տարրերի ներմուծումը, որոնք լավ հայտնի են հայերին` որպես հայ քաղաքացիների զանգվածային սպանությունների նախերգանք: Մենք սպասում ենք, որ ոստիկանությունը եւ արդարադատության ներկայացուցիչները միջոցներ կձեռնարկեն այդ քրեական խմբավորումների եւ նրանց ղեկավարների դեմ: Մենք գիտենք, որ այդ ավերումների ետեւում կանգնած է Թուրքիան»,- հայտարարել է Եվրոպայի Հայկական Դաշնության ղեկավար Լորեն Լեյլեքյան: EAFJD-ն վստահ է, որ ծայրահեղական խմբավորումները հեղեղել են Թուրքիայի պետական կառույցները` ոստիկանությունը, բանակը եւ, Անկարան անընդհատ հրամաններ է տալիս «Գորշ գայլերին» կեղտոտ գործեր անել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Եվրոպայում:



«Ռասիզմի դրսեւորումների հանդեպ լոյալ վերաբերմունքը ոգեշնչում է այն ազատությունը, որն օգտագործում են այդ քրեական խմբավորումները Եվրոպայում: Եվրախորհրդարանի, եվրոպական քաղաքական կուսակցությունների կողմից փոխզիջումային վերաբերմունքը թուրքական պետական ծայրահեղականության նկատմամբ ընդունվում է Թուրքիայի կողմից` որպես Եվրոպայում ծայրահեղականության քարոզչության եւ զարգացման թույլտվություն»,- հայտարարել է Լորեն Լեյլեքյանը:



Հիշեցնենք, որ Բրյուսելում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը շուրջ 200 մարդ, որ «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղական խմբավորման անդամներ են, ավերել եւ այրել են «Բաբելոնյան պարտեզ» սրճարանը, որ պատկանում է մի իրաքահայի:Հարձակումից քիչ առաջ խուլիգանները պոկել են Բրյուսելում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտի ամերիկյան դրոշը եւ այրել են այն դեսպանատան առջեւ: Թուրքական ծագում ունեցող բելգիացի լրագրող Մեհմետ Քոկսալը նկարահանել է այդ տեսարանը տեսախցիկով, որից հետո դաժանորեն ծեծվել է ցուցարարների կողմից, որոնք թշնամական եւ վիրավորական կարգախոսներ էին բղավում ԱՄՆ-ի հասցեին: Ցույցն ուղղակի առնչություն ունի քրդերի ւ թուրքերի բախմանը Թուրքիայի արեւելքում, որի արդյունքում զոհվել են 12 թուրք զինվորականներ եւ 32 քուրդ գրոհայիններ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---