Էստոնիան հանդես է գալիս ԵՄ-ում ՎՈՒԱՄ-ի հետ բարեկամության խմբի ստեղծման օգտին

PanARMENIAN.Net - Էստոնիան հավանություն է տվել Եվրամիությունում ՎՈՒԱՄ-ի հետ բարեկամության խմբի ստեղծմանը: Այդ մասին երկուշաբթի Բաքվում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Պաետը: Պաշտոնական Տալինը բարձր է գնահատում ՎՈՒԱՄԻ-ի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովը եւ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի նախաձեռնությունը ԵՄ-ում ՎՈՒԱՄ-ի` «Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության» հետ բարեկամության խմբի ստեղծման վերաբերյալ,-ասել է նախարարը: Ինչպես հաղորդել է Պաետը, Էստոնիայի ՎՈՒԱՄ-ի հետ համագործակցության հեռանկարը նա քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Բաքու կատարած այս այցի ժամանակ: Նրա խոսքերով, կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների համագործակցության հարցերը քաղաքական, տնտեսական ոլորտներում եւ ԵՄ-ի «Նոր հարեւանության քաղաքականության» շրջանակներում, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---