Ռազմատենչության շղարշը թույլ չի տալիս Բաքվին տեսնել, որ ուժային լուծումից հրաժարվելը շահավետ է իրեն

PanARMENIAN.Net - «Տարածքների ազատման ամենալուրջ խոչընդոտը դարձան ուժին դիմելու Ադրբեջանի ղեկավարության մշտական սպառնալիքները»,-գտնում է 1992-1994 թթ. Լեռնային Ղարաբաղի գծով Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, այդ հայտարարություներում քիչ տոկոս չի կազմում հոխորտանքն, ուղղված տոնուսի բարձրացմանը ներքին քաղաքականության մեջ: «Սակայն Բաքվի ձգտումը վախեցնել հայկական կողմերին ստիպում է նրանց դիտարկել խնդիրը նախկին` ռազմական համատեքստում` կառչել լավ ամրացրած շփման գծից: Դա ուղղակի նվեր է նրանց, ով դեմ է գրավյալ տարածքներն ազատելուն: Ո՞վ կթուլացնի իր ռազմական դիրքերը նման փոխադարձ անվստահության եւ պաշտոնական ատյաններից հնչող սպառնալիքների պայմաններում: Երեւանն ու Ստեփանակերտը համարում են, որ կարելի է թողնել գրավյալ շրջաններից գեթ մեկը (չէ որ դա խախտում է «Մաժինոյի գիծը») կարելի է միայն լիովին համոզված լինելով, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի»,-գտնում է Կազիմիրովը: Ռազմատենչության շղարշը թույլ չի տալիս Բաքվին տեսնել, որ ուժային լուծումից հրաժարվելը շահավետ է իրեն: Դա ոչ միայն թույլ կտա առավել շատ միջոցներ տրամադրել երկրի զարգացմանը եւ բնակչության նյութական վիճակի բարելավմանը, այլ նաեւ կզրկի հայերին «ԼՂ անվտանգության գոտու» օգտին հնչեցվող փաստարկներից: Բազմաթիվ շրջանների վերադարձը առանց մեկ կրակոցի կդառնար ԱՀ իշխանությունների խոշոր ձեռքբերումը եւ կստանար միջազգային հանրության աջակցությունը: Անշուշտ, դա դեռ չէր լուծի ԼՂ կարգավիճակի հարցը, սակայն էապես կառողջացներ մթնոլորտը, ճանապարհ բացելով հետագա բանակցություններում փոխզիջումների որոնման համար»,-գրում է Կազիմիրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի «Կա՞ արդյոք ելք Ղարաբաղի փակուղուց» հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---