Ահմադինեժադը չի մասնակցի Իրանի նախագահի ընտրություններին21 ապրիլի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Ապրիլի 20-ին նման որոշում է կայացրել Պաշտպանների խորհուրդը կամ Դիտորդական խորհուրդը, որը խորհրդարանի կողմից ընդունվող որոշումները վերահսկող կառավարման մարմին է, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ Ահմադինեժադն ասել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը՝ հետևելով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի խորհրդին: Սակայն, այնուհետև նախկին նախագահն անսպասելի փոխեց իր կարծիքն ու ապրիլի 12-ին գրանցվեց ներքին գործերի նախարարությունում ընտրություններին մասնակցելու համար: Գործելով հոգևոր առաջնորդի դեմ՝ Ահմադինեժադն հաջողելու քիչ շանսեր ունի, քանի որ Խորհրդի անդամներից կեսին Համենեին է նշանակում: Այսպիսով ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Հասան Ռոուհանին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2013-ից: Ահմադինեժադն երկու անգամ է նախագահել անընդմեջ՝ 2005-2013թթ.: Ընտրություններն Իրանում կայանալու են մայիսի 19-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |