Վիգեն Սարգսյան. «Ես եմ»-ի նպատակը զինծառայողների թիվն ավելացնելը չէ21 ապրիլի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ կողմից ներկայացված, զորակոչին վերաբերող «Ես եմ» նախագիծը որևէ կերճ չի ավելացնում բանակում ծառայողների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս ծրագրով ընդհանուր զինծառայողների թվի ավելացում չի նախատեսվում: Ի դեպ, եղած ծառայության մոդելը որևէ մեկը չի պատրաստվում հանել, ավելին, մենք չենք պատրաստվում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը երկարացնել, ընդամենը տալիս ենք մարդուն ընտրության հնարավորություն և, կարծում եմ, դա մեր պարտավորությունն է», - ասել է Սարգսյանը, մեջբերում է Aysor.am-ը: Նա ընդգծել է՝ ներկայացված ծրագրերն ու «Ազգ-բանակ» կոնցեպտը չեն ենթադրում, որ Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է ռազմականացման. «Խաղաղությունից ոչ միայն չենք հրաժարվել, այլև խաղաղության մեծագույն ջատագովներից ենք ու վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի, բայց պաշտպանության նախարարությունը պետք է միշտ պատասխանատու լինի երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար», - նշել է նախարարը: Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |