Ոստիկանությունը մեղադրում է ՄԻՊ-ին «ոչ պրոֆեսիոնալիզմի» մեջ՝ զեկույցում զգացմունքնություն կա22 ապրիլի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը կոշտ արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի օրերին ոստիկանության գործողությունների գնահատականը քննադատող զեկույցին: Ոստիկանությունն իր ծավալուն անդրադարձում, մասնավորապես, հայտարարել է, որ ՄԻՊ առանձին մտքեր զուրկ չեն «զգացմունքայնությունից և վառ երևակայությունից», ինչի պատճառը, միգուցե, այն է, որ «պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը»: Ըստ ոստիկանության, օմբուդսմենի գրասենյակը չի հիշատակել «Ծռերի» կոչերը՝ զինվել, գրավել ոստիկանական բաժինները, զինաթափել ոստիկաններին, իսկ դիմադրողնեին չեզոքացնել «ըստ անհրաժեշտության»: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ ուներ տեղեկություններ «Էրեբունի» օդանավակայանի ու բարձրաստիճան ոստիկանների ընտանիքների վրա հնարավոր հարձակման մասին: Ոստիկանությունը նշում է, որ ճգնաժամի օրոք ոչ բոլոր ցույցերն էին խաղաղ, իսկ իր բոլոր գործողությունները որակում է որպես «հակաահաբեկչական»: «ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ», - ասվում է հայտարարությունում: Ոստիկանությունը նաև «անհիմն» է որակում հարյուրավոր ձերբակալվածների իրավունքները խախտելու կամ լրագրողների ծեծը ոստիկանների կողմից արտոնված լինելու մասին ՄԻՊ հայտարարությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |