Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ է սահմանում ՔԱԿ-ի կողմնակիցների դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հայտարարել է տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին քուրդ գրոհայիններին սատարող կազմակերպությունների դեմ, որոնք պատասխանատու են թուրք զինվորների վրա հաճախակի դարձած հարձակումների համար: Մեկնաբանները կարծում են, թե պատժամիջոցների օբյեկտ կարող է դառնալ Իրաքի քրդական վարչակազմը, որին թուրքերը մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար: Իր հերթին, Բաղդադը հայտարարել է լրացուցիչ վերահսկիչ-անցակետային կետեր բացելու մասին, որոնք կբարդեցնեն ՔԱԿ-ի գործունեությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Նշենք, որ Անկարան սպառնում է լայնածավալ գործողություն սկսել ՔԱԿ-ի դեմ, եթե Իրաքի իշխանությունները չկարողանան ինքնուրույն լուծել այդ խնդիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---