ԱՄՆ-ն փորձում են Ռուսաստանի հետ պայմանավորվել Իրանի, Կոսովոյի եւ ԵՍԶՈՒՊ-ի հարցերով

PanARMENIAN.Net - «Միացյալ Նահանգները պատրաստ են Ռուսաստանին զիջումներ առաջարկել Եվրոպայում ԵՍԶՈՒՊ-ի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիր) հարցով` փորձելով համոզել նրան մեղմել իր դիրքերը Կոսովոյի եւ Իրանի հարցով»,- հայտնում է The International Herald Tribune թերթը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Այդ զիջումները իբր հանդիսանում են համալիր փաթեթի մի մաս, որի օգնությամբ Վաշինգթոնը ծրագրում է հարթել Ռուսաստանի հակազդումները Կոսովոյին անկախություն տրամադրելու ծրագրերին եւ հասնել նրա համաձայնությանը Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցում:



«Եթե Մոսկվան զիջումների չգնա, ապա այդ ժամանակ ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրների մեծամասնությունը կարող են դիմել նրա անկախության ճանաչմանը, սակայն այն ի վիճակի է ավելի ապակայունացնել Բալկանները, բարդացնել հարաբերությունները Մոսկվայի հետ եւ ռուս-չինական վետոյի հանգեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ում, որը կարգելափակի պատժամիջոցները Իրանի նկատմամբ»,- գտնում են դիվանագետները: Բացի հղումը անանուն դիվանագետներին, թերթը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի ուղիղ խոսքը: Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմը «որոշակի նոր մտքեր է հայտնել» ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Մոսվա այցելության ժամանակ երկու շաբաթ առաջ: Այդ մտքերը իբր ուղղված են «ադապտացված ԵՍԶՈՒՊ-ի օրինականացումը արգելափակող փակուղու հաղթահարմանը»: «Մենք ակտիվ դիվանագիտություն ենք ակնկալում»,- հայտարարել է Ֆրիդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---