Միասնական քննությունները կանցկացվեն հունիսի 2-ից 23-ը27 ապրիլի 2017 - 09:05 AMT PanARMENIAN.Net - Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից 23-ը` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ: Համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է, Գնահատման և թեստավորման կենտրոնին հղումով հաղորդում է «Հայկական ժամանակը»: Ըստ առանձին օրերի և առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետևյալ հերթականությամբ. հունիսի 2 - կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն հունիսի 6 - «հայոց լեզու և գրականություն» հունիսի 9 - ֆիզիկա հունիսի 13 – օտար լեզուներ հունիսի 16 – մաթեմատիկա հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա հունիսի 23 – ռուսաց լեզու Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո: ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաև դրանց ճշգրտման գործընթացը: Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ: 2017-ին դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է մոտ 1500-ով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |