Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է սահմանների վերանայման Թուրքիայի քաղաքականությունը![]() 27 ապրիլի 2017 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի եվրոպական գործերի գծով նախարար Օմեր Չելիքի հայտարարությունը, որը կասկածի տակ է դրել Ագատոնիսի կղզու պատկանելությունը Հունաստանին: «Մենք միանշանակ դատապարտում ենք սահմանների վերանայման Թուրքիայի շարունակական սադրիչ քաղաքականությունը, որը կասկածի տակ է դնում միջազգայնորեն ճանաչված սահմանները, որոնք ձևավորվել են պատմականորեն և երաշխավորվել են 20-րդ դարում միջազգային իրավունքով»,-ասվում է հայտարարության մեջ: «Մենք դիմում ենք միջազգային հանրությանն ու ՄԱԿ անդամ պետություններին՝ Թուրքիայի վտանգավոր վարքի ու սահմանների վերանայման փորձերի կապակցությամբ»,-հայտարարել է Հունաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ագատոնիսին գտնվում է Էգեյան ծովում, Պատմոսից 30 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի ափից ոչ հեռու: Ըստ հունական ԶԼՄ-ների, Չելիքը, մեկնաբանելով Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի այցը կղզի, հայտարարել էր թե «Ագատոնիսին պատկանում է Թուրքիային»: «Դա թուրքական հող է: Այն, ինչ արեց Կամենոսն, անլուրջ է»,-ասել է նա: Թուրքիայի հետ հարաբերությունները Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ ապրիլի 26-ին Աթենքում կայացած արտաքին քաղաքականության և պաշտպանության կառավարական խորհրդի ուշադրության կենտրոնում էին: Պաշտոնական հայտարարություններ չարվեցին, սակայն ԶԼՄ-ները, մասնակիցների վրա հղումով, հայտնում են, որ ըստ գնահատականների «Էրդողանի ռեժիմը սրացնելու է խնդիրները Ֆրակիայում, Էգեյան ծովում և Կիպրոսում»: Նիստից 1 օր առաջ թուրքական կործանիչները 71 անգամ խախտել էին Հունաստանի օդային տարածքը՝ 4 «վիրտուալ» մարտ է տեղի ունեցել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |