Թրամփ. Հավանական է, որ վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք ԿԺԴՀ հետ![]() 28 ապրիլի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին: 70-ամյա ղեկավարը շեշտել է, սակայն, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: «Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը: Այնուհանդերձ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով ստեղծված լարվածությունը կնախընտրեր խաղաղ տարբերակով լուծել: «Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել է Թրամփը: ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |