Թրամփ. Հավանական է, որ վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք ԿԺԴՀ հետ

Թրամփ. Հավանական է, որ  վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք ԿԺԴՀ հետ

PanARMENIAN.Net - Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին:

70-ամյա ղեկավարը շեշտել է, սակայն, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:

«Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը:

Այնուհանդերձ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով ստեղծված լարվածությունը կնախընտրեր խաղաղ տարբերակով լուծել:

«Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել է Թրամփը:

ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է:

 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով