Գերմանիայում օրենքով կարգելվի ամբողջ դեմքը ծածկող հագուստ կրել28 ապրիլի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել օրինագծին, որով արգելվում է դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստ կրել: Օրինագիծն առավելապես վերաբերում է պետծառայողներին, դատավորներին և զինվորականներին: «Ինտեգրումն, ամեն ինչից զատ, նշանակում է նաև, որ մենք պետք է հստակ ցույց տանք և ներկայացնենք մեր արժեքները, ինչպես նաև զատենք, թե որտեղ է վերջանում այլ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանը»,-ասել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզյերը, հայտնում էDeutsche Welle-ն: Բացի այդ, կանայք, անկախ մասնագիտությունից և զբաղմունքից, պարտավոր կլինեն ցույց տալ դեմքը, եթե իրավապահ մարմինները փորձում են հաստատել նրանց ինքնությունը, օրինկա, փաստաթղթեր ստուգելիս: Նա հավելել է, որ հավանության արժանացած օրինագիծը մեծապես նպաստում է դրան: Նշվում է, որ 2016-ի դեկտեմբերին դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստն արգելելու կոչով էր հանդես եկել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: 2017-ի փետրվարին Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |