Լոնդոնում 4 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով28 ապրիլի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի թաղամասերից մեկում հակաահաբեկչական գործողության ժամանակ ոստիկանությունը 4 անձի է ձերբակալել ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով: Տունը գրոհելիս մեկ կին է վիրավորվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր, սակայն կայուն, գրում է Lenta. Ru-ն Reuters-ի վրա հղումով: Իրավապահ մարմինները ձերբակալվածների անունները չեն հրապարակել, սակայն նշել են, որ նրանք բոլորը եղել են հակահետախուզության հսկողության տակ: Ոստիկանները հստակեցրել են, որ ձերբակալությունները կապված չեն միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Լոնդոնում ապրիլի 27-ին, երբ պարեկախումբը մի քանի դանակով զինված տղամարդու ձերբակալեց: Մարտի 22-ին Անգլիայում ծնված Էդրիան Ռասսել Աջաոն, որը փոխել էր անունը և դարձել Հալիդ Մասուդ, վրաերթի ենթարկեց մի քանի մարդու Վեսթմինսթերյան կամրջին և հասավ խորհրդարանի շենքին, որտեղ ոստիկանը կանգնեցրեց մեքենան: Հանցագործը դանակահարեց նրան, որից հետո գնդակահարվեց ոստիկանների կողմից: Ահաբեկչության զոհ դարձավ 5 անձ, մոտ 40-ը՝ վնասվածքներ ստացավ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |