Freedom House. Հայաստանի մամուլը «ոչ ազատ» է28 ապրիլի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» ամենամյա զեկույցը: Զեկույցում Հայաստանի մամուլը գնահատվում է որպես «ոչ ազատ»: Այս ցուցանիշով Հայաստանը 63 միավորով աշխարհում զբաղեցում է 137-րդ տեղը` 200 երկրի շարքում: 2016-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից դասվում էր «Ոչ ազատ» երկրների շարքին, աշխարհի 199 երկրների ցանկում զբաղեցնելով 139-րդ հորիզոնականը։ Մամուլի առումով «ոչ ազատ» է նաև Թուրքիան, որը 163-րդ տեղում է, Իրանը և Ադրբեջանը կիսում են 190-րդ տեղը: ԱՄՆ-ն ցանկում 33-րդ տեղում է, առաջատարներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է՝ «մասամբ ազատ» մամուլով: Ընդհանուր առմամբ, Հայաստանը «մասնակի ազատ» երկիր է գնահատվում, իսկ համացանցի ազատության մասով սահմանված է որպես «ազատ» երկիր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |