ՀԲՃ. Ամուլսարի ծրագրով փորձագետների ներգրավումը շփոթեցնելու ձև է, իսկ ներդրումները՝ անուղղակի կաշառք28 ապրիլի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջանակներում Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը ծրագրում գոյություն ունեցող խնդիրներից հասարակության ուշադրության շեղման նպատակ է հետապնդում: Այս կարծիքը PanARMENIAN.Net ին հայտնեց Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը: Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջանակներում ձևավորվել է Անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ, ապրիլի 27-ին տեղեկացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Լիդիան Արմենիայի» այդ քայլերը մեզ չեն հետաքրքրում: Միջազգային ընկերությունների, փորձագետների ներգրավման քայլերն ուղղակի մարդկանց շփոթեցնելու և գլխավոր խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում: Ամուլսարի ծրագիրն ունի այնպիսի անկառավարելի ռիսկեր, հիմնականում ստորերկրյա և հանքային ջրերի աղտոտման հետ կապված, որոնք ոչ մի փորձագետներով, միջազգային ստանդարտներով կամ ինչ-որ կազմակերպությունների գնահատականներով հնարավոր չէ կառավարել: Ցանկանում են տպավորություն ստեղծել, որ եթե խելացի մարդիկ հետևեն, մոնիտորինգ անեն, ապա ոչ մի խնդիր չի առաջանալու: Իրանց կողմից տված գումարները համայնքներին կարելի է համարել այլընտրանքային կաշառք, Ջերմուկում ազգային պարկի ստեղծման ֆինանսավորումը նույնպես անուղղակի կաշառքի ձև է», - ասաց Գալստյանը: Բնապահպանը հավելեց. «Այդ ընկերությունը միշտ հեքիաթներ է պատմում, որ կախարդական փայտիկով ջրերը կհոսեն անհրաժեշտ ուղղությամբ, կհավաքեն մի ավազանում ջրերը, կմաքրեն, հետո նորից բաց կթողնեն, կամ նույնիսկ քամին իրենց հրամանով ճիշտ ուղղությամբ կփչի»: Գալստյանը շեշտեց, որ ծրագիրը չպետք է իրականացվի, և դա կախված է ՀՀ բնակչության գիտակցության մակարդակից: Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումն ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում: Կարդացեք նաև՝ ՀԲՃ. Ամուլսարում հանք բացելու դեպքում կվտանգվի Սևանա լիճը, Ջերմուկը, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելը Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |