Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը` ԵՊԲՀ պատվավոր դոկտոր28 ապրիլի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալասարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստանում գտնվող Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման է արժանացել: Երևանի հիվանդանոցներ կատարած շրջայցի ընթացքում Դինա Մայրեդը քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողներին ներկայացրել է այդ հիվանդության դեմ պայքարի սեփական փորձը։ «Քաղցկեղի դեմ պայքարի բանաձևերից մեկը ճիշտ մոտեցումն է, մեծ համբերությունը, անսահման սերը, որը մենք պետք է տանք հիվանդեներին։ Մայրեդն ինքը հաղթահարել է որդու հիվանդությունը և այսօր ասում է, որ դա իր ընտանիքի մի էջն է եղել»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` արքայադուստրը հիվանդանոցների մանկական բաժանմունքներում ոգևորել է ծնողներին, պատմել իր ապրումների ու անցած ճանապարհի մասին` վստահեցնելով, որ քաղցկեղը հնարավոր է հաղթահարել ու շրջել կյանքի այդ էջը։ «Գիտխորհրդի որոշմամբ` տիկին Մայրեդին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվում»,- ասել է Մուրադյանը։ Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) նորընտիր նախագահն է։ Նրա այցը Հայաստան կնպաստի մեր երկրի ուռուցքաբանական կազմակերպությունների (Ուռուցքաբանության ազգային կենտրոն, ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկա և այլն) ներգրավմանը աշխարհի խոշորագույն քաղցկեղի միությանը, որն էլ իր հերթին կնպաստի մեր երկրում ուռուցքաբանության զարգացմանը: Արքայադուստր Դինա Մայրեդը երկար տարիներ ղեկավարել է Հուսեին Թագավորի քաղցկեղի հիմնադրամը և մեծապես նպաստել է Հորդանանում ուռուցքաբանության զարգացմանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |