Դենիել Ֆրիդ. Ցեղասպանության մասին բանաձեւը «չէր նպաստի երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության օգտին»,-ամերիկյան ԲՈՒՀ-երի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը «չանցավ ԱՄՆ Կոնգրես, արդեն Պետդեպարտամենտի աշխատանքի վկայությունն է»: «Ես ինքս, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, նախագահ Բուշն անձամբ դիմել են Կոնգրեսին այդ հարցի վերաբերյալ, քանի որ մենք կարծում ենք, որ նման քայլերը չեն նպաստում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քննարկումներին: Անշուշտ, այն ժամանակ զոհվել են բազում անմեղ մարդիկ, սակայն անվանել դա ցեղասպանություն թե ոչ, կորոշի փոխադարձ երկխոսությունը: Այդ բանաձեւի ընդունումը չէր նպաստի երկխոսության հաստատմանը»,-իր տեսակետն է հայտնել Դ.Ֆրիդը: Նա ասել է թե յուրաքանչյուր երկրի պատմության մեջ կան մութ էջեր` «Օրինակ, ԱՄՆ-ի պատմության մեջ եղել է ստրկատիրություն, հնդկացիների խնդիրը: Սակայն դա չի նշանակում, թե երկիրը վատն է»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---