Նարեկ ու Գայանե Հախնազարյանները բարեգործական համերգ կտան Երևանում

Նարեկ ու Գայանե Հախնազարյանները բարեգործական համերգ կտան Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակահար Գայանե Հախնազարյանի բարեգործական համերգը, որի հասույթը կփոխանցվի Կոշի մանկական վերականգնողական կենտրոն։

«Ամեն երեխա արժանի է պայծառ ապագայ: Եկեք բոլորս միասին տանք այս սիրուն, բարի և խելացի երեխաներին այդ հնարավորությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Հախնազարյանը:

Համերգին ներկայացվելու է համաշխարհային պրեմիերա՝ Հայրապետյանի «Մենախոսություն» ստեղծագործությունը: Բարեգործական համերգի ծրագրում ներառված են նաև Բեթհովենի «7 վարիացիաներ Մոցարտի թեմայով», Շումանի ֆանտաստիկական պիեսներ, Բաղդասարյանի «Նոկտյուրն», Շոպենի «Նախանվագ և փայլուն պոլոնեզ», Մասնեի «Մտորում», Շոստակովիչի «Թավջութակի սոնատ» ստեղծագործությունները:

Կոշի մանկական վերականգնողական և ցերեկային խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2013 թ. հայազգի բարերար Ռազմիկ Թադևոսյանի կողմից: Այն իր ծառայություններն է տրամադրում ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ կենտրոնի հարակից 16 գյուղերից և քաղաքներից (մասնավորվերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:ապես Արթիկից, Էջմիածնից, Թալինից, Աշտարակից և Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր իրենց առողջական լուրջ խնդիրների հետևանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ, ովքեր ջանք չեն խնայում երեխաների ֆիզիկական կարողությունների վերականգնման, մտավոր ունակությունների զարգացման, շրջապատող միջավայրում ադապտացման, հնարավորությունների առավելագույն մակարդակով դրսևորման, ինքնուրույնության ձեռքբերման ու ամրապնդման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---