«Եվրատեսիլում» հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

«Եվրատեսիլում» հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները, որոնք գնահատելու են «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների ելույթները:

Ժյուրիի կազմում են կոմպոզիտոր Արա Գևորգյանը, երգչուհի Էմմա Ասատրյանը, դիրիժողր Էդուարդ Թոփչյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և երգչուհի Զարուհի Բաբայանը:

2009-ից ըստ «Եվրատեսիլի» կանոնների արդյունքը որոշում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև պրոֆեսիոնալ ժյուրին՝ 5-ական պրոֆեսիոնալ երաժիշտ յուրաքանչյուր մասնակից երկրից:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---