Հակամարտությունների կարգավորման հարցերի քննարկումն առանց բոլոր կողմերի մասնակցության ժամանակի զուր վատնում է

PanARMENIAN.Net - Վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ցանկացած քննարկում առանց Աբխազիայի մասնակցության անիմաստ է: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի չճանաչված հանրապետության փոխարտգործնախարար Մաքսիմ Գվինջիան: «Առաջին հերթին, իրավիճակի պատկերը, որն այս դեպքում ստեղծվում է ԵԽ-ի մոտ, բոլորովին անաչառ չէ, քանի որ վրացական մեկնաբանությունը, որպես կանոն, հեռու է գործերի իրական վիճակից: Երկրորդը, ցանկացած որոշում կամ խորհուրդ, ընդունված առանց աբխազական կողմի, անկենսունակ է, քանի որ դրանց իրականացումն անհնար է, եթե չկա կողմերի համաձայնությունը: Հակամարտությունների կարգավորման հարցերի քննարկումն առանց բոլոր կողմերի մասնակցության ժամանակի զուր վատնում է: Նա նշել է, որ Միջազգային հանրության շահերից է բխում ապահովել հակամարտության բոլոր կողմերի մասնակցությունը, քանի որ դա կարգավորման միակ արդյունավետ ուղին է, հաղորդում է Աբխազիայի նախագահի պաշտոնական կայքը:



Հիշեցնենք, որ Բեռլինում խորհրդաժողով է ընթանում, որտեղ քննարկվում են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր: Խորհրդաժողովին մասնակցում են հակամարտությունների կարգավորման գծով Վրաստանի պետնախարար Դավիթ Բաքրաձեն, Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, ղարաբաղյան հակամարտության գծով Հայաստանի արտգործնախարարության բանակցային խմբի անդամ Վարուժամ Ներսիսյանը, ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի նախագահ Էդուարդ Լինտները, ՌԴ-ի ներկայացուցիչներ:



Միեւնույն ժամանակ խորհրդաժողովին չեն մասնակցում Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները, որոնք հակամարտության կողմ են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---