Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է արտահերթ ընտրությունների կապակցությամբ![]() 3 մայիսի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը լուծարվել է հունիսի 8-ին կայանալիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ: Վարչապետ Թերեզա Մեյը կտեղեկացնի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին իր հետագա քայլերի մասին: Գործող խորհրդարանի մի շարք պատգամավորներ հայտարարել էին, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին: Նրանց թվում են ֆինանսների գործող նախարար Ջորջ Օսբորնը, որը կդառնա լոնդոնյան Evening Standard ամսագրի գլխավոր խմբագիրը, գրում է Deutsche Welle-ն: Իր թեկնածությունը չի առաջադրի նաև Դուգլաս Քարզուելը, որը միակ պատգամավորն է եվրահոռետեսներից՝ պոպուլիստական Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից դրդում է իրեն վերադառնալ քաղաքականություն: «Brexit-ը լուրջ պատճառ է ինձ համար քաղաքականություն վերադառնալու համար: Պետք է կեղտոտել ձեռքերը և ես դա կանեմ»,-ասել է Բլերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |