Անդրես Հերկել. Ղարաբաղի հակամարտությունն ավելի բարդ է, քան հարավօսականն ու աբխազականը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը նշել է, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով եւ ընդհանրապես բոլոր «սառեցված հակամարտությունների» հարցով լսումների անցկացումը: Մասնակցելով Բեռլինի լսումներին` նա հայտնել է, որ սառեցված են ոչ թե հակամարտությունները, այլ դրանց կարգավորման ուղիները, հայտարարել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողը. «Այդ հակամարտություններում անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն հատկացնել մարդասիրական խնդիրներին: Պատերազմի զորհեր են հանդիսանում գաղթականները: Ղարաբաղից ադրբեջանցի գաղթականների իրավունքները հաշվի չեն առնվում, նրանք չեն կարող մասնակցել քաղաքական գործընթացներին»: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի բարդ է, քան հարավօսականն ու աբխազականը. «Կարելի է ասել, որ մինչեւ հիմա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կառուցողական երկխոսություն չկա», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---