ԵԽԽՎ-ն հերթական անգամ ցուցադրում է իր շաբլոնային մոտեցումը «սառեցված հակամարտությունների» քննարկմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկման կողմնակից է, սակայն դեմ է շաբլոնային մոտեցումներին այս հարցում, հայտարարել է Պետդումայի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեվը սառեցված հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Բեռլինում կայացած խորհրդաժողովում, որը կազմակերպել էին ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեն եւ Անվտանգության հարցերի ինստիտուտը: Նրա խոսքերով, Եվրոպայի շատ ժողովրդներին մտահոգող իրավիճակի շուրջ եւս մեկ անգամ «մտավոր քննարկում» կազմակերպելու փորձն ինքնին, ընդհանուր առմամբ, արժանի է հավանության: «Այլ բան, որ ԵԽԽՎ-ն հերթական անգամ ցուցադրում է իր շաբլոնային, քաղաքականացված մոտեցումը «սառեցված հակամարտությունների» քննարկմանը»,-հայտարարել է Կոսաչեվը` հավելելով, որ, ըստ էության, բանավեճը փորձում են սահմանափակել բացառապես հետխորհրդային տարածքի` Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունների քննարկմամբ: «Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ Եվրոպայի Խորհրդի տարածքում կան բազում այլ ոչ պակաս ակտուալ իրավիճակներ` դա եւ Կոսովոն է, եւ Հյուսիսային Կիպրոսը եւ այլն»,-ընդգծել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---