Իրանի եւ Հայաստանի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ

PanARMENIAN.Net - Իրանի եւ Հայաստանի ռազմական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, երեքշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարը Երեւան երեքօրյա այցից առաջ: «Իրանի սկզբունքային քաղաքականությունը կայանում է տարածաշրջանի երկրների հետ բազմակողմանի համագործակցության մեջ եւ այցելությունը Հայաստան անցնելու է այդ քաղաքականության շրջանակներում»,- ասել է Նաջարը: Նա նշել է, որ Երեւանն ու Թեհրանը ակտիվորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ասպարեզներում:



«Հուսով ենք, որ իմ այցելությունը նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում, հատկապես պաշտպանության ասպարեզում: Իրանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը, եւ մենք հասկանում ենք նման այցելությունների կարեւորությունը եւ հարաբերությունների ամրապնդումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- ընդգծել է նախարարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Իրանի պատվիրակության պաշտոնական այցելությկան շրջանակներում կայանալու են պաշտոնական հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ: Չորեքշաբթի Իրանի ներկայացուցիչները այցելելու են «Մատենադարան», Երկնագույն մզկիթը Երեւանում եւ Հայաստանի պաշտպանության նախարարության Արմավիրի ուսումնական խմբավորումը: Հինգշաբթի պատվիրակության անդամները լինելու են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---