Ճանապարհների, ուղևորափոխադրումների խնդիրների մասին զեկուցվել է նախագահին

Ճանապարհների, ուղևորափոխադրումների խնդիրների մասին զեկուցվել է նախագահին

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին:

Նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձևավորման աշխատանքների, միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված քայլերի, ինչպես նաև անխափան բեռնափոխադրումների ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

Մարտիրոսյանը զեկուցել է նաև նախագահի մարզային այցելությունների ժամանակ տարբեր համայնքներում արծարծված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը միտված միջոցառումներին, այդ թվում՝ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերին, կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքներին:

Նախարար ներկայացրել է նաև փոստային ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումները: Հանրապետության նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

2016 թվականին մեկնարկել են և 2017 թվականին կշարունակվեն հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է ապահովել բնակչության ազատ տեղաշարժման հնարավորությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---