Թուրքիան էական առաջընթաց է գրանցել բարեփոխումներում, գտնում է Եվրահանձնաժողովը

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից անցկացվող բարեփոխումներում էական առաջընթաց է գրանցվել շատ ոլորտներում: Սակայն միեւնույն ժամանակ, բարեփոխումների գործընթացը վերջին տարիներին դանդաղել է: Այդ մասին նոյեմբերի 6-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի Թուրքիայի գծով զեկուցող Ռիյա Օօմեն-Ռյույտենը: Սակայն, նրա խոսքերով, առաջընթաց չկա կրոնական փոքրամասնությունների հարցի լուծման ասպարեզում: «Առաջընթաց չկա նաեւ Կիպրոսի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման հարցում: Թուրքիան հաղթահարել է քաղաքական եւ սահմանադրական ճգնաժամը հուլիսյան ընտրություններից հետո, որոնք լիովին համապատասխանել են միջազգային չափանիշներին: Կառավարությունը մանդատ ունի անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու համար: Խորհրդարանն ակնկալում է, որ նոր կառավարությունը կարագացնի բարեփոխումների գործընթացը բանակցություններում հուսալի գործընկեր դառնալու համար»,-նշել է հա: Եվրահանձնաժողովի զեկուցողը կարծում է նաեւ, որ թուրքական սահմանադրությամբ նախատեսված բարեփոխումները կարեւոր են: «Ես հուսով եմ, որ բարեփոխումները կդառնան լայն հասարակական քննարկման եւ խորհրդարանում համաձայնության առարկա: Նոր սահմանադրությունը կենսականորեն կարեւոր է երկրի ժողովրդավարացման համար: Ես նաեւ կոչ եմ անում չեղյալ հայտարարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը եւ ապահովել արտահայտման, մամուլի ազատությունը եւ հավանություն տալ կրոնի ազատության երաշխիքների մասին օրենքին»,-ընդգծել է Օօմեն-Ռյույտենը:



Մեկնաբանելով զեկույցը` հոլանդական «կանաչների» կուսակցության նախագահն ու Թուրքիա-ԵՄ պատվիրակության նախագահ Յոոսթ Լանդենդիյքը նշել է, որ Եվրահանձնաժողովն ընդգծում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ռամավարական նշանակությունը: «Դա բցառիկ կապ է Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ: Այդ պատճառով ԵՄ-ն պետք է պահի իր խոստումները եւ դժվարություններ չստեղծի Թուրքիայի համար: Միեւնույն ժամանակ, թուրքական կառավարությունը չպետք է դառնա Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) եւ ահաբեկչական հարձակումների պատանդը, նա պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը»,-ասել է նա, հաղորդում է ABHABER.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---