7 նոյեմբերի 2007 - 12:29 AMT
Թուրքիան պատրաստ է վերանայել ՔՕ 301-րդ հոդվածը
Թուրքիայի կառավարությունը խոստացել է փոխել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որ սահմանափակում է խոսքի ազատությունն երկրում: Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շահինը հաղորդել է, որ օրենքի նոր տարբերակը կներկայացվի մոտ օրերս երկրի խորհրդարանին: Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ խոսքի ազատության սահմանափակումները Թուրքիայում խոչընդոտում են երկրի մոտեցումը ԵՄ-ին անդամակցելուն:

«Այն, որ գրողներ, լրագրողներ եւ մտավորականության այլ ներկայացուցիչներ հետապնդումների են ենթարկվում իրենց քննադատող, սակայն բռնության կոչ չանող կարծիքն արտահայտելու համար, անթույլատրելի է»,-հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձանակատար Օլի Ռենը:

Հիշեցնենք, որ այդ հոդվածով գործեր են հարուցվել մի շարք լրագրողների եւ գիտնականների դեմ, այդ թվում գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ:

Դատական հետապնդման համար առիթ հանդիսացավ այն, որ իրենք կասկածի տակ էին դնում թուրքական պատմության պաշտոնական վարկածը եւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած 1,5 հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են անվանել, ինչը տարբերվում է պետության կարծիքից հայերի զանգվածային սպանությունների մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլի իր գրանսենյակի մոտ ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: