Ռ.Քոչարյան. Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել 7 նոյեմբերի 2007 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մոտ է լիարժեք կարգավորմանը, թեեւ հավատում է նման հնարավորությանը: Այդ մասին այսօր նա հայտարարել է Ֆինլանդիայի մայրաքաղաքում, դասախոսությամբ ելույթ ունենալով «Ալեքսանդրովի ինստիտուտում», որը Հելսինկիի համալսարանի բաժանմունքն է, որ մասնագիտանում է ռուսական եւ արեւելաեվրոպական խնդիրների ուսումնասիրման վրա: Ըստ Քոչարյանի, հնարավոր է «խնդրի փուլային կարգավորում», սակայն այդ լուծումը պետք է փաթեթային լինի: «Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող սակարկության առարկա լինել, ոչ ոք սակարկության չի դնում իր ազատությունը, իսկ օտարի ազատության սակարկությունն անբարոյական է»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է նաեւ Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ բանակցություններում: Այդ կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվել 2008 թվականին Ֆինլանդիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում: «ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակ Ֆինլանդիան կփորձի նպաստավոր ուղու վրա դնել բանակցային գործընթացը»,-ասել է Հալոնենը: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ իր երկրում «սպասում են Ֆինլանդիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում եւ հիշեցրել է, որ ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ժամանակ Հայաստանը ստորագրել է եվրոպական համագործակցության մասին ծրագրերը: Նշելով «Ֆինլանդիայի աջակից դերը»` Քոչարյանը կարծիք է հայտնել, որ «հարցերի մեծամասնության շուրջ մեր տեսակետները ԵՄ-ի հետ համընկնում են», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ |