Ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հայտնի է

Ավարտական քննությունների  անցկացման  ժամանակացույցը հայտնի է

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտականքննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի հրամանով հաստատված աշխատակարգի:

Քննությունները կսկսվեն հունիսի 1-ին և կավարտվեն հունիսի 26-ին:

Քննությունների համար սահմանված է հետևյալ ժամանակացույցը.

4-րդ դասարան.

«Մայրենի լեզու» (թելադրություն)՝ 01.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)՝ 03.06.2017թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում)՝ 10.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում)՝ 10.06.2017թ.

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)՝ 05.06.2017թ.

«Գրականություն» (բանավոր)՝ 08.06.2017թ.

«Մաթեմատիկա»( գրավոր)՝ 12.06.2017թ.

«Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ ՝«Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ)՝ 15.06.2017թ.

«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)՝ 19.06.2017թ.

«Հայոց պատմություն»(բանավոր)՝ 22.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ 26.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ 26.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա»՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)՝ 07.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)՝ 14.06.2017թ.

«Հայոց պատմություն»(գրավոր)՝ 21.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ 23.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ 23.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» -ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---