ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման որոշումը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման որոշումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ:

«Չափազանց կարևոր է, որ այդ որոշումն իրոք բարելավի սիրիացիների կյանքը: Գլխավոր քարտուղարը ողջունում է զենքի բոլոր տեսակների համար սահմանված հրադադարի պարտավորությունները, հատկապես ավիացիայի, ինչպես նաև արագ, անվտանգ և անարգել հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 4-ին սիրիական կարգավորման բանակցությունների մասնակիցներն Աստանայում հուշագիր են ստորագրել Սիրիայում 4 անվտանգության գոտի ստեղծելու մասին: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան:

Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---