Երեւանը կարեւորում է Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի համատեքստում 7 նոյեմբերի 2007 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում Ֆինլանդիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվայի հետ: 2008թ. հունվարին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ նախարար Օսկանյանը քննարկել է ԵԱՀԿ բարեփոխումների ընթացքը, հայ-ֆիննական քաղաքական հարաբերությունները` ընդգծելով դրանց առավել ակտիվացման եւ երկու երկրների բարձր մակարդակով շփումների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Նախարար Օսկանյանը հատուկ կարեւորեց Ֆինլադիայի հետ համագործակցությունը ԵՄ-ի հետ ստորագրված Գործողությունների ծրագրի համատեքստում: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման վերաբերյալ` արձանագրելով, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցությունը մեծ ծավալներ չունի, սակայն վերջին շրջանում Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշների աճ է նկատվում: ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրեց ԼՂ բանակցային գործընթացի ներկա փուլը եւ կարագավորման հեռանկարները, խոսեց հայ-թուրքական հարաբերությունների մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը |