ԵՏՄ տարածքում արդեն դեղամիջոցների միասնական շուկա է գործում

ԵՏՄ տարածքում արդեն  դեղամիջոցների միասնական շուկա է գործում

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում սկսում է գործել դեղամիջոցների միասնական շուկան: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵՏՄ անդամ երկրների կողմից դեղամիջոցների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունները վավերացնելուց հետո ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ինչպես նաև միության անդամ երկրների կողմից պատրաստված փաթեթը, որը բաղկացած է 23 փաստաթղթից:

«Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրի դեղամիջոցների ազգային շուկաները միավորվում են և սկսում են աշխատել միասնական ձևաչափով»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Վալերի Կորեշկովը:

ԵՏՄ անդամ երկրների արտադրողները կկարողանան դեղերի գրանցման հայտ ներկայացնել և դրանք շրջանառության մեջ դնել միասնական ընթացակարգերով` նվազեցնելով վարչարարական ծախսերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---